ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24 News
Amazon-ի նախագահ Ջեֆ Բեզոսը մեկ օրում հարստացել է ավելի քան վեց միլիարդ դոլարով: Դա տեղի ունեցել ընկերության արժեթղթերի գնի աճի հետևանքով: Այս մասին հայտնել է Forbes-ը:
Amazon-ի ակցիաները երեքշաբթի աճել են 5,3 տոկոսով, հասնելով ռեկորդային՝ 2238 դոլարի մեկի դիմաց: Շնորհիվ սրա, Բեզոսի կարողությունն աճել է 6,4 մլրդ դոլարով՝ հասնելով 138 մլրդի:
Բեզոսն Amazon-ը հիմնադրել է 1994 թվականին: Ընկերությունը զբաղվում է առևտրով և Ինտերնետային ծառայություններով: