ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Վրաստանի պատրիարքարանը քննադատությամբ է վերաբերվել կառավարության՝ մեքենաներով տեղաշարժվելու 5-օրյա արգելքին՝ նշելով, որ պետությունը եկեղեցու հետ չի համաձայնեցրել տվյալ որոշումը: Այս մասին հաղորդում է «Ալիք Մեդիան»:
Չնայած, որ արգելքը չի տարածվում եկեղեցու սպասավորների դեպքում, պատրիարքարանը գտնում է, որ «բնակչության, հոգևոր այրերի ու հավատացյալների շրջանում կառավարության որոշումը դժգոհության առիթ է տվել»:
Կառավարությունը, Զատկական տոնին ընդառաջ սահամնափակումների նոր շարք է սահմանել, սակայն տոնը նշվելու է: