«Լրացավ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Հանցագործություն, որը վաղեմության ժամկետ չունի»,- ինստագրամյան իր էջում Հայոց ցեղասպանության ոգեկոչման հարցի մասին իր կարծիքն է հայտնել Ռուս հայտնի լրագրող, հաղորդավար և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը։
Գրառմանը կից հաղորդավարը հրապարակել է Ցեղասպանության զոհերի հիշատակի և ճանաչման պահանջի խորհրդանիշ դարձած անմոռուկի լուսանկարը։