ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այն համոզմանն է, որ «Լուսավոր Հայաստան» խմբկցության ղեկավար Էդմոն Մարուքանի առաջարկած ծրագիրը՝ կապված 100 հազար դրամ աջակցություն տրամադրելու հետ, պոպուլիստական է: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ ընդդիմադիր իրենց գործընկերները հասարակության մոտ ցանկանում են տպավորություն ստեղծել, թե օդում կախված փողեր կան, ու իշխանությունները դրանք չեն ուզում մարդկանց միջև բաշխել:
«Մենք բոլորից շատ կցանկանայինք մարդկանց, ենթադրենք, 1 մլն դրամ տալ, բայց պետք է հասկանանք, որ կորոնավիրուսից հետո էլ կյանք կա, ու ուսուցիչներին, տատիկ-պապիկներին պետք է աշխատավարձ ու կենսաթոշակ տանք»,- նշեց Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։