Կոմունալ չվճարելը նույնն է, թե ասենք՝ բա ինչո՞ւ եք գնումներ անելիս փող տալիս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը կարծում է, որ կորոնվիրուսով պայմանավորված ճգնաժամը կարող է երկար տևել, հետևաբար չպետք է մտածել միայն այս պահի մասին: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ պետք է հաշվարկել, թե ինչ է լինելու, եթե, օրինակ, դեռ մի քանի ամիս վիրուսը չնահանջի: 

«Առաջին պահին, այո, բոլորը երջանիկ կզգան, որ պետությունը մեծ չափի գումար է տրամադրել իրենց, բայց ինստիտուտներ կան, որոնց պետք է կարողանանք պահել նաև առաջիկա ամիսների ընթացքում: Ինչ վերաբերում է կոմունալ վճարներին, ապա այն չվճարելու որոշումը հասարակությանը կոլապսի կարող էր ենթարկել: Շատերը որոշել են չվճարել սպառած գազի, հոսանքի կամ ջրի համար: Կոմունալ չվճարելը նույնն է, թե ասենք՝ բա ինչո՞ւ եք գնումներ անելիս փող վճարում»,- նշեց «Իմ քայլի» պատգմավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։