ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Սանկտ Պետերբուրգ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ:Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է «Սուրբ Գեորգի» բուժահաստատությունում, որտեղ բուժվում են կորոնավիրուսով վարակված անձինք:
Կրակը հնարավոր է եղել տեղայնացնել 10 քմ տարածքում: Հիվանդանոցից տարհանվել է 150 մարդ։ Հրդեհի հավանական պատճառը կարող էր լինել էլեկտրալարերի անսարքությունը:
Ապրիլի վերջին առողջապահության հարցերով քաղաքային կոմիտեն հայտարարել էր, որ Սանկտ Պետերբուրգի բուժհաստատություններում, որոնցից է «Սուրբ Գեորգի»-ն, առանձնացվել են 5483 մահճակալ կորոնավիրուսով վարակվածների համար:
Մայիսի 9-ին հրդեհ էր բռնկվել նաև Մոսկվայի № 50 հիվանդանոցում, որտեղ նույնպես բուժվում էին կորոնավիրուսով հիվանդներ: Հրդեհի հետևնաքով մեկ պացիենտ մահացել է: Կատարվում է քննություն: