ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Ես արձանագրել եմ մի այսպիսի սոցիալ- հոգեբանական խնդիր, երբ հասարակության մեջ տարածվում է՝ կորոնավիրուս հիվանդությունը բլեֆ է , սարքած գործ է, գոյություն չունի և այլն։ Կառավարության նիստում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է հասկանալ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը։ Խնդիրն այն է, որ մենք ունենք մի վիճակ, որ մեր դրական ախտորոշված քաղաքացիների մոտավորապես 75 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է ասիմպտոմ։ Սա նշանակում է, որ մի կարճ ընթացք ջերմություն է ունեցել, ինքն էլ չի զգացել և ախտորոշվել է դրական։ Նման դեպքերում, այս մարդկանց համար հիվանդությունը ուղղակի թղթի վրա գրած է։ Մեր պոզիտիվ ախտորոշված դեպքերի 75 տոկոսը չունի որևէ բողոք»,- ասել է նա։