ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Իտալիայի կառավարությունը մտադիր է հունիսի 3-ից հանել շրջանների միջև տեղաշարժի, ինչպես նաև երկրից մուտքի և ելքի արգելքը։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ ասվում է նախարարների խորհրդի կայքում։
Իտալիան մարտի կեսից սահմանված կարանտինի ընթացքում զգալիորեն սահամանափակել է երկրի շրջաններում տեղաշարժերը։
Ճամփորդությունները հնարավոր են դարձել միայն աշխատանքային անհրաժեշտության ու առողջության բարելավման կամ արտակարգ իրավիճակների դեպքում։
Մայիսի 18-ից մարդկանց տեղաշարժի նկատմամբ որևէ սահմանափակում չի գործի։ Հունիսի 2-ից կչեղարկվի նաև անձնական և հասարակական տրանսպորտի շարժման արգելքը: