ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
«Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավար Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որ «Սուր անկյուն» հաղորդաշարի անձնակազմն ինքնամեկուսանում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ COVID-19-ի ախտորոշման թեստը դրական է. նրա մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:
«Թեև «Սուր անկյուն» հաղորդաշարի պատրաստման ընթացքում անձնակազմի միջև շփումները հասցված են նվազագույնի, սակայն բոլորս էլ ինքնամեկուսանում ենք»,- գրառման մեկնաբանություններում հավելել է նա: