ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 14-ին, ժամը 14։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ոստիկանությունից տեղեկատվություն էր փոխանցվել, որ Երեւանի Անդրանիկի փողոցի թիվ 27 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ունի բնակարանային խնդիր, սպառնում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից. անհրաժեշտ է հոգեբան։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Հոգեբանի հետ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Լուսինե Խ․-ն (ծնված 1976 թ․) չի ցանկանում ինքնասպանության փորձ կատարել, պարզապես բորբոքված է բնակարանային խնդրով։