ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
COVID-19, տեղեկանք բացված հաշվի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին մայիսի 18-ին ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,089,730,196.9 դրամ:
Նախարարության լրատվական ծառայությունը նշում է, որ մուտքերի ընդհանուր քանակը 4280-ն է: