ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Օրինագծին կողմ քվեարկեց 87 պատգամավոր։
Արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելու հետևանքով սահմանված տուգանքի չափը՝ նախկինում եղած 100․000- 250․000 դրամի փոխարեն կդառնա 10.000 հազար դրամ, որը վերաբերում է միայն բաց տարածքներում դիմակ չունենալուն։