ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին մայիսի 26-ին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով կայացած հանդիպմանը կարգադրել է Հաղթանակի օրվա շքերթն անցկացնել հունիսի 24-ին։ Այս մասին տեղեկանում ենք Kremlin.ru-ն։
«Կարգադրում եմ սկսել նախապատրաստվել Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակին նվիրված զինվորական շքերթին մայրաքաղաք Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում։ Մենք դա կանենք հունիսի 24-ին, այն օրը, երբ 1945 թվականին տեղի ունեցավ հաղթողների լեգենդար պատմական շքերթը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։
Պուտինը կարգադրել է շքերթի նախապատրաստման և անցկացման ժամանակ ապահովել անվտանգության ամենախիստ միջոցառումները։