ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչի Տալակվաձեի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։
Կողմերը նաև տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում համակավարակի կանխման ուղղությամբ կատարվող միջոցառումների և առկա իրավիճակի վերաբերյալ։