ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել իր հոր հարսանիքից և կից գրառում արել:
«Թե ինչպես Շանթ Հարությունյանն իր հարսանիքի օրը հաշտեցրեց Վազգեն Սարգսյանին և Վանո Սիրադեղյանին»,-գրել է Շահեն Հարությունյանը և հավելել հարսանիքի ամսաթիվը՝ 20․12․1997 թվական:
Տեսանյութում Շանթ Հարությունյանն առաջարկում է Վանո Սիրադեղյանին նստել Վազգեն Սարգսյանի սեղանի մոտ, որից հետո Սարգսյանն ու Սիրադեղյանը ձեռ են սեղմում:
Նկատենք, որ հարսանիքը տեղի է ունեցել նախքան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: