ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումներն այս մարզերում ակտիվորեն շարունակվում են։ Մինչ օրս ՀՀ ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցներն անվտանգության կանոնների պահպանումը դիտարկել են Արմավիրի ու Արարատի մարզերի շուրջ 600 տնտեսվարողի մոտ։ Դրանցից մոտ 500-ի մոտ արձանագրվել են պարետի ցուցման խախտումներ։
Արձանագրված խախտումների հիմքով` պարետի որոշմամբ կասեցումները շարունակվում են։
Ժամանակավոր` 24 ժամով կասեցված տնտեսվարողների թվում են մանրածախ առևտրի կազմակերպություններ, գեղեցկության սրահներ, ատամնաբուժական կլինիկաներ եւ այլն։
Հատուկ ուշադրություն է դարձվում սպասարկման մարդաշատ վայրերին` բանկեր, բժշկական կազմակերպություններ, փոստային բաժանմունքներ եւ այլն։
Դիտարկման համար հիմք են ընդունվում նաեւ ԱԱՏՄ թեժ գծով` 8107-ով ստացվող զանգերն ու բողոքները։