ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Մայիսի 29-ին՝ ժամը 11։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում քաղաքացին ընկել է մոտ 4 մետր խորությամբ փոսի մեջ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին ընկել է Սոս Մանուկյանի անվան փողոցի տներից մեկի բակի մոտ 4 մետր խորությամբ փոսը։
Փրկարարները փոսից հանել են Սերյոժա Վ․-ի (ծնված 1947 թ) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։