ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Հունիսի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունում տեսակապով անցկացվեց ամենօրյա օպերատիվ խորհրդակցություն փրկարար ծառայության ստորաբաժանումների ղեկավարների հետ: Խորհրդակցությունը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Փրկարար ծառայութան Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում Կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացրած աշխատանքների, ՀՀ վարչապետի և Արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաև իրավիճակով պայմանավորված՝ առաջացած հարցերի վերաբերյալ:
ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը տվել է մի շարք հանձնարարություններ արտակարգ ռեժիմով պայմանավորված, կարգադրել է լինել առավել զգոն և սահմանված կարգով շարունակել իրականացնել համավարակի տարածման կանխարգելման և արձագանքման միջոցառումները:
Ինչպես նաև՝ քննարկվել են մի շարք հարցեր ընթացիկ գործառույթների շրջանակներում՝ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, հակասողանքային միջոցառումների, արհեստական քարաթափումների և այլնի հետ: