ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Վրաստանի քաղաքացիները սոցցանցերում ստորագրահավաք են սկսել՝ խնդրելով կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:
gopetition.com կայքում նշվում է, որ Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, կորոնավիրուսային իրավիճակը շատ լուրջ է»:
Նշված կայքում Սանդրո Չումաշվիլի օգտատերը ստորագրահավաք է սկսել և գրությամբ դիմելով Վրաստանի կառավարությանը, խնդրելով օգնել Հայաստանին:
«Խնդրում ենք Վրաստանի կառավարությանը մտածել հարևան երկրին օգնելու մասին: Ցանկանում ենք Հայաստանին օգնություն առաջարկել այնտեղ վարակված անձանց Վրաստանում բուժելու տեսքով: Դա ճիշտ քայլ կլինի հարևան երկրին օգնելու և տարածաշրջանում համաճարակային իրավիճակը շտկելու առումով»,-ասված է գրության մեջ: