ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով խնդրագիր է ստորագրվում, որին միացել է 51 հազար 132 մարդ, սակայն խնդրագիրը կառավարությանը փոխենցելու համար անհրաժեշտ է 75 հազար ստորագրություն, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Կարևոր չէ՝ ձեզ դո՞ւր է գալիս Միխեիլ Սաակաշվիլին, թե՞՝ ոչ: Հիմնական հարցն այնն է, որ մենք բոլորս արդեն պատասխան ունենք. կա՞ արդյոք Վրաստանում անկախ արդարադատություն, արդյոք սովորական դատավորը զե՞րծ է քաղաքական ազդեցությունից, և կարո՞ղ ենք Իվանիշվիլիի կառավարական թիմին վստահել Վրաստանի երրորդ նախագահի դատավարությանը»: - ասվում է միջնորդագրի տեքստում:
Խնդրագրում նաև նշվում է, եր եթե Դուք մարդիկ կարծում են, որ հացադուլ հայտարարած 3-րդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին պետք է դուրս գա բանտից և հնարավորություն ունենա մասնակցելու քաղաքական գործընթացներին, ապա պետք է ստորագրեն խնդրագիրը։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Նա գտնվում է Ռուսթավիի բանտում, ձերբակալման օրվանից հացադուլ է հայտարարել, քանի որ իրեն համարում է քաղբանտարկյալ:
--00—ԼՄ