ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
«Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար»: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Մարզպետի փոխանցմամբ՝ որոշումը կայացվել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում:
«Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն: Սիրելի լոռեցիներ, հայրենակիցներ, ևս մեկ անգամ խնդրում եմ, #կրեքդիմակ, #փրկեքկյանքեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
--0-- ՍՊ