ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
«Ես չեմ զարմանա, եթե նորից ու անընդհատ մենք տեսնենք պաշտոնանկություններ, ավելին ասեմ, հանրապետությունում ստեղծված այս լարված իրավիճակում առաջիկայում հրաժարականներ ու ազատումներ էլի կլինեն»,-անդրադառնալով ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի և ԶՈՒ ԳՇ պետի հրաժարականներին՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով, հենց մի բան ասում ես, կամ իրավիճակից դուրս գալու քո տարբերակն ես առաջարկում, որը չի համընկնում իրենց տեսակետների հետ, միանգամից սկսում են՝ դու դավաճան ես, և այլն, ու սա այն դեպքում երբ կառավարության արգելակները չեն աշխատում:
«Տեսաք մեր վերջին հայտարարությանն իշխող թիմի արձագանքը, դա նշանակում է, որ այդ թիմը պատրաստ չի կոնստրուկտիվ երկխոսության»,-նշել է բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ