ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8 24News
«Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի հրավիրվել»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Վեհափառ Հայրապետը ուղերձ է հղել նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև հեռախոսազրույց ունեցել` մաղթելով ձեռքբերումներ հանուն Արցախի ժողովրդի»,- նշել է նա՝ հավելելով, որ նախորդիվ ևս այդ արարողություններին Հայոց Հայրապետը չի մասնակցել։
--0-- ՍՊ