ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Հունիսի 11-ին ոստիկանության Տավուշի բաժնում չբնակեցված առանձնատնից կատարված գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել:
Տավուշի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 37-ամյա մի տղամարդ։Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նշված առանձնատան երկրորդ հարկի պատուհանը հրել բացելու միջոցով մտել ու գողացել է հեռուստացույց և գորգ:
Գողոնն առգրավվել է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է։
--0—ՄՀ