ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հունիսի 14-ին կայցելեն Թուրքիա։ Այս մասին հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Աղբյուրի փոխանցմամբ այցելության նպատակը տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցություններ անցկացնելն է։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նրանք հունիսի 14-ին կժամանեն Թուրքիա, գլխավորելով ռուսական միջգերատեսչական պատվիրակությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար», տեղեկացրել են նախարարությունում:
--0--ԱՀ