ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության և ԱԱԾ հարցաքննության տանելու առնչությամբ:
«Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով:
Հատկապես հիմա, երբ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն սպառնալիքների առաջ, որոնք արդյունք են նաև իշխանությունների ապաշնորհ կառավարման, առավել ցայտուն է դառնում մեկ անձի բռնատիրություն հաստատելու անթաքույց ձգտումը:
Եվս մեկ անգամ, պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ: Հակառակ դեպքում այս ճանապարհն անխուսափելիորեն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը և անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը»,-ասված է հայտարարությունում։
--00—ԼՄ