ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 14, 24News
Ոստիկանությունը բերման է ենթարկել ԲՀԿ-ական պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին։
«Մեր պատգամավորին տարել են», - այդ մասին ԱԱԾ շենքի դիմաց ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ այս պահին ԱԱԾ-ում հարցաքննվում է Գագիկ Ծառուկյանը, իսկ ԱԱԾ-ի դիմաց բողոքի ակցիա են անում Ծառուկյանի աջակիցները:
Կարգը պահպանող ոստիկանական ուժերի կողմից, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնով, մի քանի անգամ զգուշացվեց, որ երկրում արտակարգ դրություն է, և որ անհրաժեշտ է կրել դիմակներ ու պահպանել սոցիալական հեռավարություն: Կարգը չպահող ցուցարարներին ոստիկանները բերման ենթարկեցին:
--00—ԼՄ