ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
Այսօրվանից՝ ներքին տուրիզմի բացմանը զուգահեռ, Վրաստանում վերականգնվում է երկաթուղային տրանսպորտի գործունեությունը, որը դադարեցվել էր մարտի վերջերից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով: Առաջին գնացքը այսօր՝ առավոտյան ժամը 08:00-ին, արդեն մեկնել է Թբիլիսի-Բաթումի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Գնացք մուտք գործելուց առաջ ուղևորները թերմոսկրինինգ են անցնում, իսկ վագոն մուտք գործելուց հետո ձեռքերը պարտադիր պետք է մշակեն ախտահանիչ լուծույթով: Գնացք մուտք գործել չի թույլատրվում առանց դիմակի, որն արգելվում է հանել մինչև ուղևորության ավարտը: Եվս մեկ պարտադիր կարգ է ուղևորության ընթացքում հեռավորության պահպանումը: --0—ՄՀ