ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշում է ստորագրել։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2020 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-240-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:
--0—ՄՀ