ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Հունիսի 19-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 800 քմ, 2500 քմ, Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 3000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 4 հա, Կենտրոն վարչական շրջանում՝ մոտ 3000 քմ,
Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ 6000 քմ։
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
--0—ՄՀ