ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ժողովուրդ ջան, փաստացի վարչապետը հաստատեց մեր այն փաստարկները, որ կտրուկ աճել է՝ գործազրկությունը ( չնայած ես համոզված եմ,որ աշխատանք կորցրած քաղաքացիների թիվը ավելի շատ է քան 71000 ը) ։
Շատ հետաքրքիր տենդենց եմ նկատում, քայլ առ քայլ, չցանկանալով, բայց իշխանավորները հաստատում են բոլոր մեր քննադատական թեզերը։
Կարծում եմ, որ ԲՀԿ ի դիրքորոշման ճշմարտությունը հաստատելուց բացի, իշխանությունները պետք է դադարեցնեն իրենց կողմից իրականացվող սարնձարձակ քաղաքական հետապնդումները՝ մեր նկատմամբ։
Սակայն հաշվի առնելով նաև իշխանության ճափազանց «զգայուն ինքնասիրությունը», կարծում եմ, որ իրենք չեն ունենա այդքան համարձակություն կանգնեցնել ռեպրեսիվ գործողություների «մեքենան»։ --0—ՄՀ