ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News
«Դիլիջան» ազգային պարկում սկսել են նորից ահագնանալ ապօրինի ծառահատումները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Բնապահպանի տուն ՀԿ-ն։
«Ներքևում տեղադրված բոլոր նկարներն արվել են Հաղարծին վանքի ճանապարհի ձորակում։ Դրանից առաջ գտել ենք ևս երեք կտրած ու մի քանի կոտրած-գողացած ծառեր ազգային պարկի Դիլիջան տեղամասում։Ինֆորմացիան փոխանցվել է ոստիկանությանը և մնացած համապատասխան մարմիններին։
«Դիլիջան» ազգային պարկի անտառապահներին հորդորում ենք ավելի պատասխանատվորեն մոտենալ բնության պահպանության սուրբ գործին։ Չէ՞ որ յուրաքանչյուր կտրած ու գողացած ծառ հենց մեր երեխաներից և սերունդներից գողացած առողջությունն ու մաքուր օդն է։ Ժամանակն է վերջ տալ անտառագողությանն ու ծառագողերի հետ համագործակցությանը։ Հակառակ դեպքում կպատժվեն բոլոր մեղավորները»,- նշել են ՀԿ-ից։
--0—ՄՀ