ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի շահառուներ,
❗️Հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.
🔸Իրավաբանական բաժին-1
🔹Ավան և Նոր Նորքի բաժին-2,
🔸Արաբկիր և Քանաքեռ- Զեյթունի բաժին-2,
🔹Շենգավիթի բաժին -1,
🔸Պետբյուջեի օգտին բռնագանձումների բաժին-3,
🔹Սյունիքի մարզի Սիսիանի բաժանմունք-1:
✅Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը ԿԱՐՈՂ Է ՁԳՁԳՎԵԼ, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՉՏՐՎԵԼ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:
‼️Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում: Վերջիններս գտնվում են բուժման փուլում, իսկ նրանց հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացված են:
Այս մասին հայտնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։
--0--ԱՀ