ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սկսում ենք ՀՀ Ազգային ժողովի ջեռուցման համակարգի փոխարինման աշխատանքները։
Անորակ, անհամապատասխան շինարարական պարագաներով և որոշ դեպքերում նույնիսկ սառը ջրի խողովակներով անցկացված և տասնամյակների ընթացքում քայքայված համակարգը մշտապես վթարների և ջերմակորստի պատճառ է հանդիսացել՝ պետական բյուջեի համար հաճախ առաջացնելով լրացուցիչ, չհիմնավորված ծախսեր։
Շատ կարևոր մի հանգամանք ևս․ համակարգի փոխարինման նախահաշվային արժեքը կազմել է 147.9 մլն դրամ, սակայն ազատ մրցույթի պայմաններում հաղթող ընկերությունն աշխատանքները կիրականացնի 98 մլն դրամով: Ավելին, այս 98 մլն դրամը չի հատկացվելու պետական բյուջեից, այլ ամբողջությամբ ֆինանսավորվելու է ՀՀ Ազգային ժողովի բյուջեի խնայողություններից:
Ամառային հանգստյան օրերն օգտագործենք արդյունավետորեն»։
--0—ՄՀ