ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հունիսի 16-ին ԱԱԾ-ի շենքի մոտ, լրագրողների հետ կապված միջադեպի հանգամանքների ուսումնասիրության վերաբերյալ միջանկյալ գրությամբ տեղեկացել էի, որ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այսօր ուղարկված գրության համաձայն՝ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ: Երկուստեք հորդորում եմ՝ լրագրողներին եւ ոստիկաններին, փոխադարձաբար հարգել միմյանց աշխատանքը»։
--0—ՄՀ