ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News
ՀՀ Զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ դատախազությունը 10 միլիոն դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովության» հիմնադրամին։ Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից։
«Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի պահուստային ֆոնդի միջոցների հաշվին «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին փոխանցել 10 միլիոն դրամ»,- նշված է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կարգադրության մեջ։
--0--ԱՀ