ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանական դիրքերում հետախուզություն իրականացնող հայկական երկու անօդաչու թռչող սարք է խոցվել: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հայկական երկու անօդաչուների խոցման մասին լուրը սուտ է, ապատեղեկատվություն: Կոչ ենք անում հանդարտվել: Եթե նման բան լինի, մենք առաջինը կհայտարարենք այդ մասին»,- ասել է նա:
--00--ԱԹ