ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է այս փուլում երկրի անկախության ու սուվերենության պահպանման կարևորությունը: Այս մասին նա հայտարարել է նոր պոլիկլինիկայի բացման ժամանակ:
«Այժմ շատ վտանգավոր պահ է, մենք պետք է չկորցնենք այն, ինչ միասին ստեղծել ենք: Չի կարելի: Դա է կարևորը»,- ընդգծել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ երկրագնդի այդ հատվածն իրենք պետք է պահպանեն և որևէ մեկին չտան:
«Վախեր չկան, աղետներ չկան, սակայն սրիկաները պետք է իմանան՝ մենք միշտ կլինենք սուվերեն և անկախ ու կապրենք այս հողի վրա՝ մեր երեխաների հետ»,- նշել է նա:
--00--ԱԹ