ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
1-ին զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զիծառայողները հուլիսի 21-ին անցկացրել են մասնագիտական տեսական պարապմունք` դյուրակիր զենիթահրթիռային համալիրի վարժասարքի կիրառմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Անձնակազմը հրահանգավորվել է վարժասարքից կրակի վարման կանոնների վերաբերյալ։ Զինծառայողները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստվածություն, կատարել առաջադրված խնդիրները և վարժասարքի կիրառմամբ խոցել պայմանական հակառակորդի թիրախները։
--00--ԱԹ