ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով 21.07.2020-ի դրությամբ կայացվել է 4682 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: 21.07.2020-ի դրությամբ իրականացվել է 54837 ստուգում, որից միայն 824-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
--00--ԱԹ