ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 18.06.2020-ի դրությամբ կայացվել է 3282 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: 18.06.2020-ի դրությամբ իրականացվել է 30914 ստուգում, որից միայն 745-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
--0—ՄՀ