ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
«Ֆուդ Սիթի»-ի սեփականատերերը հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ իրենց շուկաներում այլևս խտրականություն չի լինի: «Կիևյան հրապարակ» կազմակերպության (որին պատկանում է «Ֆուդ Սիթի» շուկան) բաժնետերերի հայտարարության մեջ ասված է.
««Կիևյան հրապարակ»-ի բաժնետերերն ու սեփականատերերը մտադիր են հետագայում ևս հավատարիմ մնալ իրենց բոլոր օբյեկտներում անկախ ազգությունից հավասարության սկզբունքին, ուշադրությունը կենտրոնացնելով մեր օբյեկտներում հնարավորինս հարմար ու անվտանգ պայմանների ստեղծման վրա»:
Հիմնական շեշտադրումներն են.
Անվիճելի առաջնահերթություն է ռուսական օրենսդրությանը հետևելը,
Կազմակերպությունը հաշվի է առնում սպառողների, գործընկերների ու վարձակալների շահերը՝ անկախ նրանց ազգային կամ կրոնական պատկանելությունից:
Ավելի վաղ «Ֆուդ Սիթի»-ում հրաժարվել են ընդունել հայկական մրգերն ու բանջարեղենը: Շուկայի սեփականատերերը ծնունդով ադրբեջանցի Գոդ Նիսանովն ու Զարախ Իլիևն են:
--00--ԱԹ