ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24 News
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին փետրվարի 7-9-ը աշխատանքային այցով կլինեն Ռուսաստանում: Այս մասին տեղեկությունը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov հարթակում:
Արման Խոջոյանն ու Արմեն Եգանյանը մասնակցելու են Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին: Ոլորտի հայ արտադրողների մասնակցությամբ հայկական արտադրանքը ցուցահանդեսին ներկայանալու է միասնական տաղավարով:
«ՊրոդԷքսպո 2022» սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսը անցկացվելու է փետրվարի 7-11-ը: Այն սննդի և խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում։
--00--ՍԳ