ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Եդիգարյանին Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արմեն Եդիգարյանին նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)»,- ասված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Սարգսյանը հետ է կանչվել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արմեն Սարգսյանին հետ կանչել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
--00--ԱԹ