ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքերին ու շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին:
«Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, երկու երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով։ Այս դժվարին պահին մենք չենք կարո անտարբեր մնալ Լիբանանի եղբայրական ժողովրդի ու Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ», - ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել Բեյրութին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում․
«Մենք ուժերի ներածին չափով աջակցություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին։ Զարեհ Սինանյանը առաջիկայում սպասվելիք մեր ինքնաթիռի հետ կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու»։
--00—ՄՀ