ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Օգոստոսի 6-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը հյուրընկալվել է Իտալիայի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության առիթով լսումների մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
Դեսպանը հանգամանորեն ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին զարգացումները, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները, այնուհետև պատասխանել է սենատորների հարցերին։
--00--ԱԹ