ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն օգոստոսի 10-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Բացազատվել են կապի դաշտային հանգույցներ, ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, ինչպես նաև շարժական կապի արդյունավետությունը:
--0--ԿԿ