ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Օգոստոսի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Գ-ն իր վարած Higer մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Կարինե Մ-ին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վրաերթի ենթարկվածին, ում առաջինը օգնության է հասել Ոստիկանության զորքերի 1032 զորամասի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Թադևոսյանը, քաղաքացիների օգնությամբ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդը, ով դեպքի վայրից փախուստի չի դիմել, նույնպես օգնություն է ցուցաբերել վիրավորին, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։
Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։
--0--ԿԿ