ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աշխատանքային այցերի շրջանակում այցով Տավուշի մարզում եմ:
Շրջայց կկատարեմ Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում, կծանոթանամ իրականացված աշխատանքներին և խնդիրներին, տեղամասերում իրականացվող վերահսկողության ու պահպանության որակին: Կծանոթանամ աշխատակազմին, կտրվեն կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ:
Առանձնակի ուշադրություն է դարձվելու Երևան- Թբիլիսի միջպետական մայրուղու հարակից հատվածներում ապօրինի կառուցապատումներին, տեղադրված ժամանակավոր տաղավարների արտաքին տեսքին, բնապահպանական, քաղաքաշինական, հողաշինական նորմերի պահպանմանը: Կլինեն ապամոնտաժումներ. կիրառվելու է ամենախիստ վարչարարությունը:
Օրենքի գերակայության հաստատման ճանապարհին մեր քաղաքական կամքն անկոտրուն է»:
--00—ՄՀ