ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը օգոստոսի 17-ին ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության նորանշանակ պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին, որը նախկինում զբաղեցրել է Վանաձորի ՌՈ բաժնի պետի պաշտոնը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գաբրիել Բալայանը վստահություն է հայտնել, որ գնդապետ Զաքարյանին այս պատասխանատու պաշտոնում նշանակելը կնպաստի ռազմական ոստիկանության, զորամասերի հետ համատեղ աշխատանքների արդյունավետությանը, ինչպես նաև զինված ուժերում արատավոր երևույթների դեմ իրականացվող միջոցառումների կանխմանը:
--0--ԱՀ